211652_close_icon
views-count8081 դիտում article-date 11:08 30-12-2018

ՌԴ Ուլան-Ուդեում կործանվել է ձկնորսության մեկնող հայտնի գործարարի ուղղաթիռը. կա 4 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Բուրյատիայի Ուլան-Ուդե քաղաքում Robinson տիպի ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ մասնավոր ուղղաթիռը օդ է բարձրացել Վերխնյայա Բերյոզովկա գյուղից և ընկել Ուլան-Ուդեի հանգստյան տներից մեկի տարածքում: Ավիավթարի հետևանքով ուղղաթիռում գտնվող 4 հոգին, ովքեր, ըստ նախնական տեղեկությունների, մեկնում էին ձկնորսության, մահացել են: Նշվում է, որ ուղղաթիռը պատկանում էր «People's Park» զվարճանքների կենտրոնի սեփականատեր Սերգեյ Ռոգովին, ով նույնպես ուղղաթիռում է գտնվել: Դեպքի վայր է ժամանել նաև Բուրյատիայի ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը, վթարի պատճառները դեռևս պարզված չեն, հարուցված է քրեական գործ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր