211652_close_icon
views-count8282 դիտում article-date 10:20 30-12-2018

Ռուսաստանն արտասահմանցիների համար հեշտացնում է քաղաքացիություն ստանալու գործընթացը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել արտասահմանյան քաղաքացիների համար ռուսական քաղաքացիություն ստանալը հեշտացնելու մասին։ Ինչպես հաղորդում է «Նովայա գազետան», նոր օրենքի համաձայն, նախագահն իրավունք ունի ինքնուրույն որոշելու արտասահմանցիների այն հատվածը, որոնք իրավունք կունենան հեշտացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ, գրում է[url=https://jam-news.net/%D1%80%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D1%8F-%D1%83%D0%BF%D1%80%D0%BE%D1%89%D0%B0%D0%B5%D1%82-%D0%BF%D0%BE%D0%BB%D1%83%D1%87%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5-%D0%B3%D1%80%D0%B0%D0%B6%D0%B4%D0%B0%D0%BD%D1%81%D1%82/?lang=ru] JamNews[/url]-ը։ Ռուսական քաղաքացիության պարզեցված ընթացակարգը կվերաբերի նաև ինքնակամ Ռուսաստան տեղափոխվելու պետական ծրագրի մասնակիցներին, որոնք արդեն ստացել են Ռուսաստանում ժամանակավոր կացության կամ կացության թույլտվություն։ Ըստ ռուսական օրենքների՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող արտասահմանցին պետք է սկզբից կացության իրավունք ստանա, Ռուսաստանի տարածքում ապրի նվազագույնը հինգ տարի, որից հետո քաղաքացիության դիմում ներկայացնի։ Ընդ որում, նա պետք է հաստատի եկամտի առկայությունն ու ռուսաց լեզվի իմացության սերտիֆիկատ ստանա։ Այն արտասահմանցիները, որոնց ռուսական իշխանությունները պարզեցված քաղաքացիություն ստանալու իրավունք տան, կկարողանան շրջանցել այդ ընթացակարգերը։

Նմանատիպ նյութեր