211652_close_icon
views-count4479 դիտում article-date 20:04 29-12-2018

Օզիլը բաց կթողնի «Լիվերպուլի» հետ հանդիպումը

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը բաց կթողնի Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Լիվերպուլի» հետ հանդիպումը: Նախօրեին Օզիլը մարզվել էր թիմի հետ, որի ընթացքում ծնկում ցավեր է զգացել: Արդյունքում նա չի ընդգրկվել Լիվերպուլ մեկնած «Արսենալի» կազմում: «Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 21:30-ին:

Նմանատիպ նյութեր