211652_close_icon
views-count12363 դիտում article-date 22:46 28-12-2018

57-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով 62–ամյա ամուսինը մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Լենինգրադյան փողոցի բնակիչ, 57-ամյա Նելլի Ոսկանյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել և հայտնել, որ այս տարվա նոյեմբերի 28-ին ամուսինը՝ 62-ամյա Սամվել Հարությունյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ վերակենդանացման բաժնի բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով դեկտեմբերի 15-ին մահացել է: Հետաքննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Ոսկանյանի ասած բժիշկը Վահե Արտավազդովիչն է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել «Արմենիա» բժշկական կենտրոնի պարզաբանումը խնդրի վերաբերյալ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր