211652_close_icon
views-count4298 դիտում article-date 21:22 28-12-2018

Պեպ Գվարդիոլա. Մի անգամ «Բարսայում» ես 4 անընդմեջ պարտություն կրեցի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի անհաջող շարքը: «Նախորդ տարվա հունվար-փետրվարին շատերն էին ասում, որ ԱՊԼ-ում այլևս պայքար չկա: Դա բարդ պահ է: Ֆուտբոլում կարելի է ինչպես հաղթանակների, այնպես էլ պարտությունների շարք ունենալ: Մի անգամ «Բարսելոնայում» ես 4 անընդմեջ պարտություն կրեցի: «Լիվերպուլի» հետ խաղն այժմ ամենամեծ պրոբլեմը չէ, մենք պետք է մտածենք «Սաութհեմփթոնի» մասին: Ես չեմ մոռացել, ով ենք մենք, որքան հաջող է մեր թիմը: Եթե մենք ցանկանում ենք պայքարել տիտղոսի համար, պետք է նորից հաղթենք: Հակառակ դեպքում դա հնարավոր չի լինի», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր