3234 դիտում
14:57 28-12-2018
Ոստիկանները բացահայտել են Էրեբունիում կատարված կողոպուտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 22-ին, ժամը 14:10, ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց. Աճեմյան փողոցում գործող խանութներից մեկում կողոպուտ էր կատարվել: Մթերային խանութում մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էին ոսկյա շղթան` պատճառելով մոտ 220.000 դրամի նյութական վնաս: Դեպքը ժամը 14-ի սահմաններում էր կատարվել: Տուժողը կասկածյալին միայն թիկունքից էր տեսել: Նկարագրածից կարելի էր ենթադրել, որ կողոպտողը երիտասարդ էր: Բանավոր և գրավոր փաստարկումները ստուգելուց ու վերլուծելուց հետո կազմվեց օպերատիվ միջոցառումների պլան:
Քրեական հետախույզները լայնածավալ որոնողական աշխատանքներ սկսեցին` ձեռնարկելով օրենքով սահմանված բոլոր միջոցառումները, և արդյունքը չուշացավ: Շուտով ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Երևանի Օստրովսկու փողոցի բնակիչ Գագիկ Սարգսյանը: Դեպքի հաջորդ օրը, ժամը 11-ի սահմաններում, Սարգսյանը Սեբաստիա փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածյալը ոսկե շղթան գրավադրել է մայրաքաղաքի գրավատներից մեկում: Կողոպուտի փաստով հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1501 դիտում
23:00 27-05-2019
Ոստիկանները բացահայտել են Էրեբունիում կատարված գողություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3941 դիտում
21:13 12-02-2022
Ոստիկանությունը բացահայտել է Գյումրու դեղատնից կատարված կողոպուտը․ կա ձերբակալված
1670 դիտում
18:32 02-10-2014
Ոստիկանները բացահայտեցին Քանաքեռում կատարված կողոպուտը. տեսանյութ
Այս բաժնից
1069 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1114 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
832 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան