2165 դիտում
15:40 25-12-2018
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվեց «Մուլտիմեդիա» լաբորատորիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ ձայնագրման և ձայնային մոնտաժի նորագույն սարքավորումներով հագեցած «Մուլտիմեդիա» լաբորատորիայի բացումը:
Բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ֆակուլտետի դեկան Ն. Մարտիրոսյանը, «Sound Progress» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Տիգրան և Արսեն Հակոբյանները, դասախոսներ և ուսանողներ:
ԵՊՀ-ի և «Sound Progress» ՍՊԸ-ի միջև համագործակցության արդյունքում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ձայնագրման և ձայնի մշակման հմտությունները սովորելու են անմիջապես մասնագետներից, ինչն ապագա լրագրողներին թույլ կտա գործնական հմտություններ ձեռք բերել և հետագայում աշխատաշուկա մուտք գործել առավել մրցունակ:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր գոհունակությունը հայտնեց համագործակցության համար և նշեց, որ լաբորատորիայի բացումը մի նոր խոսք է համալսարանական կրթության մեջ:
«Ես պետք է առանձնահատուկ շեշտեմ, որ այս լսարանն իր տեխնիկական տվյալներով յուրահատուկ է ոչ միայն համալսարանում, այլև ընդհանրապես մեր հանրապետությունում,- նշեց Արամ Սիմոնյանը,- առաջին անգամ հենց ԵՊՀ ուսանողները կսովորեն ձայնագրել, մոնտաժել ձայնը ժամանակակից տեխնիկայով, որևէ անհարմարություն չեն զգա լսարանից աշխատավայր տեղափոխվելիս»:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն առաջինն էր, որը ձայնագրվեց նոր ստուդիայում: Դեկանի խոսքով, ժամանակակից տեխնիկայով հագեցած լաբորատորիան, որը նախկինում երազանք էր թվում, այժմ համատեղ ջանքերի շնորհիվ իրականություն է դարձել:
««Sound Progress»-ի հետ համագործակցության արդյունքում ֆակուլտետում այժմ ունենք այս լաբորատորիան, այսուհետ մեր ուսանողները բոլոր տեխնիկական պայմաններն ունեն լրագրողական որակյալ արտադրանք տալու և հեռուստատեսությունների ուշադրությունը գրավելու համար»,- ասաց Ն. Մարտիրոսյանը:
«Sound Progress» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Հակոբյանը կարևորեց այն փաստը, որ ուսանողների մուտքը լրագրողական կյանք լինելու է գործնական գիտելիքներով հագեցած:
«Ինչ-որ առումով այս լաբորատորիան ապագա լրագրողների համար նշաձող է լինելու. որակի և տեխնիկական հագեցվածության չափանիշը կարևորագույն պայման է լինելու նրանց համար հետագայում աշխատանք փնտրելիս»,- ասաց Տիգրան Հակոբյանը:
Արսեն Հակոբյանը պատրաստակամության և ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին և ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանին:
«Այս լաբորատորիան վստահություն է տալու ապագա լրագրողին, քանի որ նա արագ զարգացող տեխնիկական միտումներին արդեն ծանոթ կլինի և աշխատավայրի տեխնիկական պայմաններին ընտելանալու կարիք այլևս չի ունենա»,- ասաց Արսեն Հակոբյանը:
«Sound Progress» ընկերության ներկայացուցիչները դասավանդելու են «Մուլտիմեդիա» լաբորատորիայում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3499 դիտում
19:02 17-10-2018
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի կունենա ՀԳՉԱ-ԵՊՀ չինագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը
1867 դիտում
15:18 24-12-2018
ԵՊՀ-ում տեղի կունենա «Մուլտիմեդիա» լաբորատորիայի բացումը
Այս բաժնից
457 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
709 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը