211652_close_icon
views-count13898 դիտում article-date 22:13 24-12-2018

«Չայնիի» ոլորաններում, Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքներում մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [b]Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սարավան-«Զանգեր» հատվածը: Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Թալին, Աշտարակ, քաղաքներում, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզի Գյումրի և Մարալիկ քաղաքներում, Ամասիա և Աշոցք գյուղերում տեղում է թույլ ձյուն:[/b] «Չայնիի» ոլորաններում, Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Նմանատիպ նյութեր