211652_close_icon
views-count2739 դիտում article-date 20:44 24-12-2018

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում. վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին ժամը 20:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [b]Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սարավան-«Զանգեր» հատվածը: Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Թալին, Աշտարակ, քաղաքներում, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզի Գյումրի և Մարալիկ քաղաքներում, Ամասիա և Աշոցք գյուղերում տեղում է թույլ ձյուն:[/b] Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Նմանատիպ նյութեր