61695 դիտում
18:25 24-12-2018
Պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ՝ 16 մլն դրամի յուրացման դեպքը բացահայտվել է Արաբկիրի ոստիկանների կողմից. կասկածյալները Գագիկ Ծառուկյանի մերձավորներն են
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Աբովյան քաղաքի Բարեկամության 4 հասցեում գործող «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն»-ի նախկին տնօրեն Հովիկ Հակոբյանը 2013 թ.-ի օգոստոսից մինչև 2016 թ.-ի դեկտեմբերը ներառյալ չարամտորեն օգտագործելով իր պաշտոնական դիրքը, մեծ թվով քաղաքացիների կողմից մի քանի մարզաձևերի համար վճարված վարձավճարները չի մուտաքրել կենտրոնի հաշվեհամարին:
Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տվյալները ավելի հիմնավորվել են ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ստացված հավաստի տեկեկությունների հիման վրա:
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ Հ. Հակոբյանը ողջ գումարը օգտագործել է անձնական կարիքների համար և դրա հետևանքով յուրացվել է մոտ 16 մլն դրամ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանների ստացած տեղեկություններով՝ նախկինում կատարված արատավոր այդ երևույթը, այն է՝ տարաբնույթ չարաշահումներ և յուրացումներ, շարունակվում են նաև ներկայիս տնօրենի կողմից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստված նյութերը, ըստ տարածքային ենթակայության, փոխանցվել են ոստիկանության Կոտայքի բաժին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել՝ արդյոք ոստիկանությունը հայտնաբերել է Հ. Հակոբյանին, թե նա նույնպես մյուս կասկածյալների նման «անհասանելի ջին» է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: