211652_close_icon
views-count16144 դիտում article-date 02:10 22-12-2018

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցում առավոտից տոնական եռուզեռ էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցում առավոտից տոնական եռուզեռ էր: Օրը լցված էր սիրո ու համերաշխության լիցքերով: Ժամը 10:00 2-5 տարեկանների, ծնողների, դաստիարակների տոնախմբությունն էր: Երբ երգում, պարում են բոլորը, ուրախ են բոլորը. այսպիսին է ամանորը: Արևելյան դպրոցում էին ՀՀ նախադպրոցական հաստատությունների կրթահամալիրում վերապատրաստվողները, Սասունիկի մանկապարտեզի աշխատողներ, ծնողներ, տոնին միացավ նաև ԿԳՆ նախադպրոցական բաժնի մասնագետ Թեհմինե Կարախանյանը: 11:30-ից սկսվեց 1-3-րդ դասարանցիների ծնողների, սովորողների ամանորի Ս. Ծնունդի տոնախմբությունը: Իսկական համայնքային ծես, որին մասնակկցում էին մեծով, պստիկով: 13:00 սկսվեց 4-5-րդ դասարանցիների Համերգ-մյուզիքլը… Օրն ամփոփվեց ուսուցիչների ավանդական խորհրդավոր ընթրիքով: Տեսանյութ-ֆիլմերին սպասեք տոնական օրերին… Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ… Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 482+
482+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր