2321 դիտում
16:07 21-12-2018
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն արժանացել է «Հայկական բրենդ» մրցանակին
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Հայկական PR մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Հայկական բրենդ» մրցանակին, որը փոխանցվել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Սերգեյ Ավետիսյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդեն 17 տարի է, ինչ «Արմենիա» միջազգային օդանավակայաններն» իրականացնում է «Զվարթնոց» օդանավակայանի պայմանագրային կառավարումը, և որը «Զվարթնոց» օդանավակայանը համապատասխանեցրել է միջազգային չափանիշներին։
«Այսօր «Զվարթնոց» օդանավակայանի յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա աշխատանքի շնորհիվ է նաև, որ իրականացրած ներդրումներն ու կատարած աշխատանքներն արժանանում են գնահատականի, ինչի կապակցությամբ էլ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունն իր շնորհակալությունն է հայտնում ինչպես իր աշխատակիցներին՝ անհրաժեշտ ծառայությունները հնարավորինս լավ իրականացնելու համար, այնպես էլ «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ին՝ մրցանակին արժանացնելու համար։ Ինչ խոսք, գնահատված լինելը պարտավորեցնող»,-նշել է Ավետիսյանը։
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
19:55 19-04-2023
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն աշխատում է իր հնարավորությունների սահմաններում. նախարար
Այս բաժնից
739 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1504 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա