slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Ռուբեն Հայրապետյանը
211652_close_icon

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Ռուբեն Հայրապետյանը

views-count3377 դիտում article-date 11:52 20-12-2018
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: «Րոպեներ առաջ կայացած ռեկտորատի նիստով, որին ներկա էր նաև կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց Կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ, տնտեսագիտության դոկտոր, ՀՀ ամենաերիտասարդ պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Հավելենք, որ արդեն նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանը բուհը ղեկավարում էր 2011 թվականից: Ստորև ներկայացնում ենք Ռուբեն Հայրապետյանի կենսագրությունը: Ծնվել է 1987թ. մարտի 25-ին Երևանում: 2002-2007թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետի կառավարում բաժնում և գերազանցությամբ ավարտել: 2007թ.-ին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առկա ուսուցմամբ ասպիրանտուրան և վաղաժամ ավարտել 2009թ.-ին՝ հաջողությամբ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը և ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2008-2009թթ. աշխատել է «Էլոլա» ՓԲԸ-ում (կաթնամթերքի արտադրություն)` որպես տնօրենի տեղակալ: 2009-2011թթ. աշխատել է «Գորիս կաթ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն: 2009-2012թթ. զուգահեռաբար աշխատել է ՀՊՏՀ կառավարման ամբիոնում՝ որպես ասիստենտ: 2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (Երևան/Ստրասբուրգ): 2011թ. ավարտել է նաև Քաղաքական դասընթացների մոսկովյան դպրոցը (Մոսկվա): Որպես փորձագետ` ակտիվորեն hամագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման կառավարման ոլորտներում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառույցների հետ: Մասնակցել է կառավարման և տնտեսագիտության ոլորտներում տեղական և միջազգային մի քանի տասնյակ գիտաժողովների, սեմինարների և համաժողովների: Ղեկավարում է մի շարք գիտահետազոտական նախագծեր՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր: «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության վարչության անդամ է: Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո զբաղվել է ակտիվ գիտական ու մանկավարժական գործունեությամբ և 2013թ. արժանացել է դոցենտի գիտական կոչման: 2015թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան: 2018թ. ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի որոշմամբ արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման: 2018թ.-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի վարիչն է: Հեղինակ է շուրջ 50 գիտական հրապարակումների, հեղինակել և համահեղինակել է 10 մենագրություն, 2 ուսումնական ձեռնարկ և 1 դասագիրք: 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: Ամուսնացած չէ:

Նմանատիպ նյութեր