ՀՀ զինված ուժերի զորամասերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներ
Զորքերի և դրանց կառավարման մարմինների մարտական խնդիրների կատարման պատրաստականությունը, զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը, ինչպես նաև զորքերի ծառայության, մարտական պատրաստության և կարգապահության վիճակը ստուգելու նպատակով դեկտեմբերի 17-ից 21-ը ՀՀ զինված ուժերի զորամասերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։