Նախագահ Սարգսյանը մասնակցել է Վրաստանի նորընտիր նախագահի անունից տրված պաշտոնական ընթրիքին. ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անունից՝ ի պատիվ Վրաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների տրված պաշտոնական ընթրիքին:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում այսօր ներկա է [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/16/1112928/]գտնվել[/url] Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը: