211652_close_icon
views-count2278 դիտում article-date 15:28 16-12-2018

Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու համար վերջնաժամկետը դեկտեմբերի 21-ն է. Տիգրան Մուկուչյան

[url=https://www.tert.am/am/news/2018/12/16/Tigran-mukuchyan/2874115]Tert.am[/url]-ը գրում է. Ազգային ժողովի առաջին նիստի համար կարևորագույն խնդիր է ԱԺ կազմավորված լինելը, իսկ այսօր ԿԸՀ հանձնաժողովը որոշում ընդունեց ընտրության արդյունքների վերաբերյալ։ Այսօր ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ այսօր հրապարակված որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու ժամանակ է տրվում։ «Բնական է, որ անտրամաբանական կլինի իրականացնել գործառույթ, որի հիմք հանդիսացող իրավական փաստաթուղթը կարող է վիճարկման առարկա հանդիսանալ։ Դրա համար ԿԸՀ-ն կսպասի մինչև ուրբաթ՝ ժամը 18։00-ն, եթե չի լինի Սահմանադրական դատարան ներկայացվող դիմում, այդ դեպքում կնախապատրաստվի արձանագրության կազմը, եթե լինի դիմում, ապա հնարավոր կլինեն հնարավոր ամենատարբեր զարգացումներ»,- պարզաբանեց նա։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/16/Tigran-mukuchyan/2874115]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր