211652_close_icon
views-count13484 դիտում article-date 13:30 16-12-2018

Տաշած քարը գետնին չի մնա, մնալու ենք քաղաքականության մեջ. Շարմազանովը՝ ՀՀԿ քաղաքական թիմի անելիքների մասին. Tert.am

Ես վերահաստատում եմ՝ դեկտեմբերի 9-ը ՀՀԿ վերածննդի օրն է, որովհետև մենք արձանագրեցինք, որ Փաշինյանի իշխանության սպառնալիքի ու հակաքարոզչության պայմաններում 60 000 քվե ենք ստացել, որը շատ մեծ վստահություն է. [url=https://www.tert.am/am/news/2018/12/16/Eduard-sharmazanov/2874028]Tert.am[/url]-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Եվս մեկ անգամ վերահաստատում եմ՝ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությունը ճիշտ էր և արդարացված, որովհետև պետական համակարգում ով չէր ալարում՝ քննադատում էր ՀՀԿ-ին, որ նման ուժ գոյություն չունի, բայց ՀՀԿ-ն զբաղեցրեց 4-րդ տեղը, և 3000-4000 ձայն չբավականացրեց, որ շեմը հաղթահարի: Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք պետք է մասնակցեինք ընտրություններին, որ կան ՀՀԿ-ին հավատացող մարդիկ, և մենք այսուհետ էլ պետք է ակտիվ զբաղվենք քաղաքականությամբ»,- ասաց նա: Շարմազանովը նշեց, որ բնականաբար պառլամենտ չանցնելով կյանքը չի ավարտվում: «Սկսվում է մեր պայքարի և քաղաքական գործունեության երկրորդ փուլը, ՀՀԿ-ն կլինի արտախորհրդարանական ընդդիմություն, և մեր ուշադրության կենտրոնում կլինեն, ինչպես ասել ենք, ՀՀ-ի և Արցախի անվտանգության հարցերը, Արցախի խնդրի հայանպաստ լուծումը, հայ-թուրքական հարաբերությունները, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ավանդական հայկական արժեքները, ՌԴ-ի հետ հարաբերությունները, ՀԱՊԿ-ում հարաբերությունների խորացումը, ԵԱՏՄ, ԵՄ-ի հետ համաձայնագրերի իրականացումը և այլն, այն, ինչը այս 7 ամիսների ընթացքում իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հետևողականորեն ձախողում է»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/16/Eduard-sharmazanov/2874028]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր