211652_close_icon
views-count5769 դիտում article-date 23:08 15-12-2018

Սուրեն Սաֆարյանը դարձավ Նկարիչների միության նախագահ. Aravot.am

Ավարտվեց Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարը, որի օրակարգում նաեւ միության նախագահի ընտրությունն էր: Այն անցավ բավականին բուռն, անգամ ձայների հաշվումն աղմկոտ էր: Ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 193 ձայնով, Հայաստանի նկարիչների միության նախագահ ընտրվեց երիտասարդ նկարիչ Սուրեն Սաֆարյանը (լուսանկարում): Նրանից բացի, մյուս երկու թեկնածուներից Կարեն Աղամյանը ստացավ 82 ձայն, Խաչատուր Աբրահամյանը` 60 ձայն, հայտնում է [url=https://www.aravot.am/2018/12/15/1001457/?fbclid=IwAR0rjZDmTeAJMJ5Y9x3OacK5qsWi13Zxb4IuQUHo2ilUm7aJSegJBDwUci8]Aravot.am[/url]-ը: Նշենք, որ գրեթե 20 տարի Նկարիչների միությունը ղեկավարում էր Կարեն Աղամյանը:

Նմանատիպ նյութեր