2098 դիտում
23:00 14-12-2018
Բելառուսում կայացել են Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի առանձին հանդիպումները Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալների հետ
Դեկտեմբերի 12-ին կայացան Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի առանձին հանդիպումները Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալներ Եվգենի Շեստակով (Евгений Шестаков) և Անդրեյ Դապկյունասի (Андрей Дапкюнас) հետ։
Հանդիպումների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների իրավասության շրջանակներում գտնվող մի շարք հարցերի, մասնավորապես՝ բազմակողմ տարբեր հարթակներում հայ-բելառուսական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցերի շուրջ: Առանձնակի ուշադրություն դարձվեց ՄԱԿ-ի շրջանակներում փոխգործակցությանը։ Անդրադարձ կատարվեց նաև Կայուն զարգացման նպատակների ծրագրի և ազգային համակարգողների փոխգործակցությանը, Միջին եկամուտ ունեցող երկրների համախոհների խմբին, Մարդկանց թրաֆիքինգի հակազդման ոլորտներին վերաբերող հարցերին:
Նախարարի տեղակալ Անդրեյ Դապկյունասը բելառուսական կողմի երախտագիտությունը հայտնեց հայկական կողմին ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում, սեյսմակայունության բարձացման և անվտանգության հարցերով արժեքավոր փորձի փոխանակման, ինչպես նաև փորձագիտական օժանդակության համար՝ այս համատեքստում ընդգծելով ԷՍՊՈ կոնվենցիայի շրջանակներում երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպումների ընթացքում ընդգծվեց ԲՀ ԱԳ նախարարության և Բելառուսում ՀՀ դեսպանության միջև կառուցողական փոխգործակցության ընդլայնման կարևորությունը՝ ի շահ հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման և զարգացման:
Նմանատիպ նյութեր
1464 դիտում
15:57 15-05-2019
Բելառուսի Ազգային ժողովում կայացել է հանդիպում՝ դեսպան Արմեն Ղևոնդյանի հետ
Այս բաժնից
550 դիտում
17:00 31-01-2025
Փոդքասթն անում ենք մեր անձնական միջոցներով, վաճառել ենք «Կինոհայրենիք»-ի մեր բնակարանը. Նիկոլ Փաշինյան
1054 դիտում
16:47 31-01-2025
Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են
469 դիտում
16:08 31-01-2025
Մենք չենք կարող հրաժարվել անկլավների օրակարգից, դա ենթադրում է քրեական պատասխանատվություն. Նիկոլ Փաշինյան