1640 դիտում
15:55 11-12-2018
Քաղաքացիների ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ. Երևանի քաղաքապետարան
Հանրակրթության, մշակույթի և տուրիզմի, երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերով քաղաքացիներն այսօր ընդունելության էին եկել ոլորտները համակարգող փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի մոտ:
Պատասխանելով բնակիչների հարցերին՝ Երևանի քաղաքապետի տեղակալը ներկայացրել է քաղաքապետարանի ծրագրերն ու անելիքները:
Տիգրան Վիրաբյանը նշել է, որ ըստ ոլորտների առաջիկա տարիներին կիրականացվեն հետևողական աշխատանքներ, որոնք իրենց հերթին լուծումներ կտան ընդունելության շրջանակում բարձրացված շատ խնդիրների:
Որոշ քաղաքացիներ մի շարք ծրագրերի վերաբերյալ նաև իրենց առաջարկներն ու դիտարկումներն են ներկայացրել:
Նմանատիպ նյութեր
23873 դիտում
19:59 13-04-2017
Առաջիկա ոչ աշխատանքային երկուշաբթիների քաղաքացիների ընդունելությունները կտեղափոխվեն այլ օրեր. Երևանի քաղաքապետարան
4562 դիտում
16:22 16-08-2022
Նախկինում ռումբերի մասին ահազանգերը երբեք այսպիսի համակարգված ու պարբերական բնույթ չեն կրել. ԱԱԾ նախկին պետ
Այս բաժնից
658 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1108 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան