211652_close_icon
views-count1694 դիտում article-date 15:05 11-12-2018

Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը. azatutyun.am

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը, այժմ նա նախնական կալանքի տակ է, «[url=https://www.azatutyun.am/a/29649428.html?fbclid=IwAR3X3twzUOJToUSbUR7vgaADmoPcIiiU_9ci3j4PopMCYg0ECYpYfraZc2o]Ազատությանը[/url]» տված հարցազրույցում հայտնել է Պրահայի ոստիկանության խոսնակ Յան Դանյեկը: Պաշտոնական աղբյուրները նշում են՝ 37-ամյա Սարգսյանը ձերբակալվել է անցած շաբաթ Չեխիայի մայրաքաղաքի բնակելի շենքերից մեկում: «Չեխական օրենսդրությունն արգելում է ինձ մանրամասներ հաղորդել կոնկրետ անձանց մասին, այդուամենայնիվ, կարող եմ հաստատել, որ դեկտեմբերի 6-ին Պրահա-5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցները Հայաստանից եկած 37-ամյա մի տղամարդու են ձերբակալել, որը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ», - ասել է Դանյեկը: Հայաստանի իրավապահները Նարեկ Սարգսյանին մեղադրանք են ներկայացրել անցած ամռանը, երբ վերջինիս՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութեր էին հայտնաբերել: Ընդ որում, սա Սարգսյանին վերագրվող հանցանքների ամբողջական ցանկը չէ, Հայաստանի ոստիկանությունը նաև նշել է, որ հայտնաբերման պահին վերջինս ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Չեխական աղբյուրներն էլ ընդգծում են՝ ձերբակալությունն իրականացվել է հատուկ գործողության արդյունքում: «Հետախուզման մեջ գտնվող այդ տղամարդը ձերբակալվել է ոստիկանության հատուկ ջոկատայինների օգնությամբ, քանի որ կասկածներ կային, որ նա կարող է զինված լինել: Հետագայում նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման համար նախատեսված վայր, և այժմ նրա ճակատագիրը Պրահայի շրջանային դատարանի ձեռքում է», - ասաց Չեխիայի մայրաքաղաքի ոստիկանության խոսնակը: Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն` այլ երկրի պահանջով ձերբակալված անձը նախնական կալանքի տակ կարող է մնալ առավելագույնը 40 օր, և եթե մինչև այդ հայցվոր կողմը արտահանձնման դիմում չներկայացնի, տեղի իշխանությունները կարող են նրան ազատ արձակել: Այս պահի դրությամբ հայկական կողմը դեռ միջնորդությունը չի ներկայացրել, «Ազատությանը» տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ այն չի ուշանա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.azatutyun.am/a/29649428.html?fbclid=IwAR3X3twzUOJToUSbUR7vgaADmoPcIiiU_9ci3j4PopMCYg0ECYpYfraZc2o]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր