211652_close_icon
views-count6409 դիտում article-date 13:05 10-12-2018

Facebook-ն արգելել Է սեռական ենթատեքստով գրառումները

Facebook սոցիալական ցանցի տնօրենությունն օգտատերերին արգելել է նշված սոցցանցի հարթակում զետեղել ոչ միայն պոռնկագրություն, այլև տարփասիրական պարեր, մերկ մարդկանց լուսանկարներ ու սեռական ենթատեքստով գրառումներ: Ինչպս հաղորդում է Tass գործակալությունը, դրույթները զետեղված են սոցցանցի նորացված կանոնների ժողովածուում։ Facebook-ն ընդունում ու «սեռական բռնության ու շահագործման խնդիրների նկատմամբ ուշադրության կարևորությունը, սակայն «բաժանիչ գիծ է տանում, երբ կոնտենտը հեշտացնում, նպաստում կամ կոորդինացնում է մեծահասակների միջև սեռական կապերը։ Մենք նաև սահմանափակում ենք չափազանց սեքսուալ արտահայտությունները, որոնք կարող են հանգեցնել հետամտումների, քանի որ մեր գլոբալ հանրակցության որոշ մասը կարող է խիստ հիվանդագին ընկալել նման կոնտենտը, իսկ այն կարող է սահմանափակել իր ընկերների ու ավելի լան լսարանի հետ կապվելու՝ մարդկանց հնարավորությունները»,- պարզաբանել է սոցցանցի վարչակազմը։

Նմանատիպ նյութեր