211652_close_icon
views-count32107 դիտում article-date 05:49 10-12-2018

«Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.45 %, ԲՀԿ-ն՝ 8.37 % «Լուսավոր Հայաստանը»՝ 6.33%. ԿԸՀ տվյալները ժամը 05:15-ի դրությամբ՝ 1802 տեղամասերից

ԿԸՀ-ն ամփոփում է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ժամը 05:15-ի դրությամբ մշակված 1802 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.45 % ձայներով: Այս տեղամասերում դաշինքի օգտին քվեարկել է 771 382 ընտրող: Թե ինչպես են բաշխվել ընտրողների ձայները, ներկայացնում ենք ստորև. Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 49 776 ընտրող կամ ընտրողների 4.55% «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 7313 ընտրող կամ 0.67% «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 43 247 ընտրող կամ 3.95% «Իմ քայլը» դաշինք- 771 382 ընտրող կամ 70.45 % «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 69 347 ընտրող, 6.33 % «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 5602 ընտրող, 0.51% «Ազգային առաջընթաց» կուսակցություն 3606 ընտրող, 0.33 % «Մենք» դաշինք- 22 280 ընտրող, 2. 03% «Օրինաց երկիր» կուսակցություն- 11 054 ընտրող, 1.01% «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 19 705 ընտրող, 1.80 % «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 91 700 ընտրող, 8.37 % Այսօր Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվել: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը: ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է:

Նմանատիպ նյութեր