211652_close_icon
views-count33652 դիտում article-date 22:23 09-12-2018

«Կասկադյորական» ավտովթար Երևանում. Toyota Vitz-ը Չարենցի փողոցում մխրճվել է սեփական տան աստիճանահարթակի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Հակոբ Մասչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբեի 6-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի 22 ՕՏ 731 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բնակելի տան երկաթե դռանը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վարորդին և ուղևորին օգնության են հասել վթարված տան բնակիչները, ովքեր արթնացել են ավտոմեքենայի բախման ձայնից: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկաններն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Հարվածի արդյունքում բնակելի տան երկաթե դուռը, աստիճանավանդակները, դռան վրա տեղադրված տեսախցիկը ամբողջովին վնասվել են ու բնակիչը տուն է մտնում ավտոտնակի կողմից: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր