1946 դիտում
12:58 09-12-2018
Այսօրն հնի և նորի կռվի ավարտն է. Էդմոն Մարուքյանը կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում քվեարկել է Հայաստանի այն ներկայի համար, որը սկսել է, և այն ապագայի համար, որի մասին խոսել են քարոզարշավի ընթացքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մարուքյանը, ով քվեարկության էր եկել որդու հետ, այս մասին Երևանի 1/20 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ասաց լրագրողների հետ զրույցում:
«Ուղերձս հետևյալն է. այսօր հնի և նորի կռվի ավարտն է: Քաղաքացիներին կոչ եմ անում ակտիվ գնալ ընտրատեղամասեր և իրենց քաղաքացիական պարտքը կատարել, չհանգստանալ, հանկարծ չկարծել, թե ամեն ինչ ավարտված է: Այսօր է ամեն ինչ ավարտվելու: Այսօր մինչև ժամը 8-ը քաղաքացիները ժամանակ ունեն այդ ամենն ավարտին հասցնելու: Հետևաբար բոլորս անելիք ունենք այսօր»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանը կոչ արեց ոստիկանությանը բոլոր մտահոգիչ տեղեկությունները ստանալուն պես համապատասխան միջոցներ ձեռնարկել: «Այսօրվա ընտրությունների թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է և իրավապահ մարմինները: Հույս ունեմ, որ բոլոր արատավոր երևույթները, որոնք եղել են և որոնց մնացորդներն ու մնացուկները կփորձեն այսօր որևէ բան անել, կհայտնաբերվեն»,- նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը: Նա ընդգծեց, որ իրենք տարատեսակ մտահոգիչ տեղեկություններ են ստանում, որոնք օպերատիվ կերպով փոխանակում են ոստիկանության հետ:
Նմանատիպ նյութեր
1563 դիտում
10:30 18-06-2019
ՏՄՊՊՀ-ում «հնի» ու «նորի» կռիվ է. Գեղամ Գևորգյանը կադրային ջարդ է սկսել․ «168 ժամ»
7052 դիտում
11:09 20-10-2020
Հավատացե՛ք, նորի եւ հնի համադրումից է ծնվում հաջողությունը, իսկ մենք դա կարող ենք անել. Սենոր Հասրաթյան
Այս բաժնից
1333 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
922 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար