211652_close_icon
views-count39539 դիտում article-date 20:55 08-12-2018

Սոչիից Հայաստան ժամանած, արցախյան պատերազմի մասնակից, բարերար Բաղդասար Քերոբյանը հերթական անգամ այցելեց Գավառի մանկատուն, որտեղ «Քա՛յլ արա» շարժման երիտասարդների ու մանկատան սաների հետ զարդարեց ամանորյա տոնածառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի և օրեր առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած, Սոչիում բնակվող, արցախյան պատերազմի մասնակից, բարերար Բաղդասար Քերոբյանը հերթական անգամ այցելեց Գավառի մանկատուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բ. Քերոբյանը դատարկաձեռն չէր այցելել մանկատուն. նա երեխաներին նվերներ, քաղցրավենիք, խաղալիքներ էր բերել: Մանկատան բոլոր երեխաների սիրված ու սպասված հյուրն է Բ. Քերոբյանը, քանի որ նրանց միջև կապը ստեղծվել է մեկ տարի առաջ, ու ամեն անգամ արցախյան պատերազմի բովով անցած, բազմաթիվ բարեգործություններ կատարած Բ. Քերոբյանը, երբ գալիս է Հայաստան, անակնկալ այցելում է նաև Գավառի մանկատուն: Այսօր նրա հետ էին նաև «Քա՛յլ արա» շարժման մի քանի երիտասարդ ակտիվիստներ, ովքեր մանկատան սաների հետ զարդարեցին հանդիսությունների դահլիճում տեղադրված փայտե տոնածառը: Երեխաներն էլ ի նշան երախտագիտության, սպասված հյուրերի համար կատարեցին հայրենասիրական ու ազգագրական երգեր, արտասանեցին հայ մեծերի բանաստեղծությունները: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանն էլ իր և կոլեկտիվի անունից շնորհակալություն հայտնեց Բ. Քերոբյանին, «Քա՛յլ արա» շարժման երիտասարդ ակտիվիստներին՝ ընդգծելով, որ նրանց այցը ամենասպասվածներից մեկն է սաների համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 302+
302+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր