211652_close_icon
views-count5144 դիտում article-date 23:32 08-12-2018

Մեծ Բրիտանիան Աբրամովիչին «սև» ցուցակ գցեց՝ Պուտինի հետ կապերի համար

Ռուսաստանցի միլիարդատեր, Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը այն օլիգարխների թվում է, որոնց գործունեությունը ուսումնասիրում են Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները: Վեց բարձրաստիճան ռուսաստանցիներից բաղկացած ցուցակը հատուկ ծառայությունները կազմել և փոխանցել են վարչապետ Թերազա Մեյին, որը հաստատել է այդ ցուցակը: Օլիգարխների անունները փոխանցվելու են Ուայթհոլի բոլոր վարչություններին, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում Մեծ Բրիտանիայի բոլոր դաշնակիցներին, որպեսզի արգելափակեն նրանց՝ ճանապարհորդելու և սեփական բիզնեսը ղեկավարելու հնարավորությունը: Մեծ Բրիտանիայի իշխանությունների գործողությունները կապված են ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին և նրա աղջկան թունավորելու հետ՝ այս տարվա մարտին: «Այդ մարդիկ նախագահ Պուտինի հետ ունեն պրոֆեսիոնալ և ֆինանսական սերտ հարաբերություններ: Մենք կարծում ենք, որ նրանք ներքաշված են Կրեմլի ֆինանսական հարցերում մի քանի ուղղություններով՝ ներառյալ իրենց ֆինանսական հնարավորությունների օգտագործումը՝ ելնելով Ռուսաստանի շահերից: Ռոման Աբրամովիչը ընդգրկված է ցանկում, քանի որ համարվում է, որ նա առավել մեծ ֆինանսական աջակցությունն է ցուցաբերում Պուտինին», հայտնել է բրիտանական կառավարության անանուն ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր