211652_close_icon
views-count31865 դիտում article-date 23:45 07-12-2018

«Անհետացա, որովհետեւ անհետացրին». Aravot.am

Հարցազրույց երիտասարդ դերասան Նարեկ Հարությունյանի հետ. – [b]Մասնագետները եւ հատկապես մեր հանդիսատեսը հիշում ու մտապահում են ցանկացած արվեստագետի առաջնաելույթ: Դուք 2014թ. Արփի Ասոյանի ռեժիսուրայով «Ռոմեո» մոնոներկայացումից հետո «անհետացաք», մինչդեռ ասում էին, թե տաղանդավոր, բայց, ամենակարեւորը՝ ինքնուրույն ձեռագիր ունեցող դերասան է հայտնվել:[/b] – Անհետացա, որովհետեւ անհետացրին: [b]– Կբացե՞ք «փակագծերը»:[/b] – Թակել եմ բոլոր հնարավոր եւ անհնար դռները, պատասխանը մեկն է՝ մեր թատրոնում թափուր աշխատատեղ չունենք: Ես միակը չեմ, որ նման պատասխան է ստացել: Բայց իմ դեպքում մինչ օրս մի բան մութ է մնացել. ի՞նչ է նշանակում՝ դերասանի թափուր հաստիք չկա, թեեւ հայտնի է, որ «հաստիքավոր» որոշ դերասաններ տարիներով բեմ դուրս չեն գալիս՝ աղքատ խաղացանկի պատճառով: Մյուս կողմից՝ հարգանք տածելով բոլոր մասնագիտությունների նկատմամբ, չեմ կարող չասել հանրահայտ միտքը, թե կրթություն ստանալով դերասան չեն դառնում… – [b]Այնուամենայնիվ, ձեզ հանդիպել ենք ոչ ավել-ոչ պակաս՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, Ամատունու «Անվերադարձ ապագա» ներկայացման մեջ: [/b] – Դա 2013 թվականին էր: Այդ ներկայացման դերասանախումբը ընտրել էր բեմադրության ռեժիսոր Ժան Նշանյանը: Հիմա՝ տարիներ անց, պիտի խոստովանեմ, որ նախ՝ փոխվեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը, հետո՝ ինչպես մեր իրականությունում ընդունված է՝ նորը իր հետ բերեց իրենը ու, բնականաբար, այլ բեմադրությունների թվում «Անվերադարձ ապագան» խաղացանկից անհետացավ անվերադարձ: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/12/07/997946/?fbclid=IwAR3emTl8aXiP-imtMi8iPAU_goIpH7tu1p3Srwz1uNQbauCwlqkx29dd5z8]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր