211652_close_icon
views-count83177 դիտում article-date 10:50 07-12-2018

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. 27-ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել 80-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. ժամանել է ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արամ Չաթոյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 NF 857 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 80-ամյա Վռամշաբուհ Թամարյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է վրաերթի ենթարկվածին օգնություն ցուցաբերել, սակայն վերջինը մահացել է, որից հետո վարորդը կատարվածի մասին հայտնել է իրավապահ մարմիններին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր