2551 դիտում
10:01 07-12-2018
Ով ինչ «կոմպրոմատ» ուներ, գործի դրեց. ինչ չէինք տեսել, տեսանք. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Հեռուստաբանավեճի հարցերի փուլում, երբ ԼՀԿ ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հարցրեց բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին,՝ վստահեցնելով, որ ինքը կարող է խորհրդարանում պաշտպանել բոլոր գործարարների, այդ թվում խոշորների շահերը, վերջինս հակադարձեց. «Դու պաշտպանի քեզ ու քո հովանավորներին»։
«Իմ հովանավորը ժողովուրդն է»,- հետևեց պատասխանը։ «Դու դա ի՞նձ ես ասում։ Բայց ես գիտեմ, չէ՞, ինչպես է։ Դու ինձ ճանաչո՞ւմ ես»,- հեգնեց Ծառուկյանը։
Մարուքյանը «տակ» չմնաց. «Դուք ներդրումներ անում եք և Բուլղարիայում, և Բելառուսում, կարող էիք, չէ՞, դրանք Հայաստանում անել»։
Հաջորդ դրվագը վարչապետի պաշտոնակատարի հարցն էր, որը կարծես ինչ-որ առումով Մարուքյանի հարցի շարունակությունն էր։ Փաշինյանը, ըստ էության, հարց չտվեց, այլ նախկինում իրենց հետ «հեղափոխություն արած» ուժի ղեկավարի՝ Սուրեն Սահակյանի միջոցով փորձեց ժողովրդին ու հենց Գագիկ Ծառուկյանին բան հասկացնել։
Խոսքը երկրում կուտակված ապօրինի կապիտալի ներումն է՝ քաղաքականություն չմտնելու խոստման դիմաց։ Հետաքրքիր է, որ ներկաներից կոնկրետ Ծառուկյանին վերաբերող այս հարցին նա ոչ մի կերպ չարձագանքեց։
Մյուս դրվագը նախկին ու ներկա իշխանության կռվում «Ազգային առաջընթաց» կուսակցության կին առաջնորդի մեկնաբանությունների առնչությամբ Վիգեն Սարգսյանի ռեպլիկն էր։
Երբ Փաշինյանին Սարգսյանը հարց ուղղեց ԼԳՏԲ-ների մասին, բանավեճին միացավ նաև Լուսինե Հարոյանը և ասաց, թե Վիգեն Սարգսյանը գաղափարական պայքար է տանում ԼԳՏԲ համայնքի համար, որը հարուցեց վերջինիս ծիծաղը։ Դիմելով Փաշինյանին, Սարգսյանն ասաց. «Էսօրվա համար էի՞ք պատրաստել իրեն»։ «Ինչ-որ ասում ա, ճիշտ ա ասում»,- հակադարձեց Փաշինյանը։
«Աշակերտները լավն են, լավը, ուժեղ են»,- նետեց Վիգեն Սարգսյանը։
Ի դեպ, բանավեճի ընթացքում Էդմոն Մարուքյանը նաեւ Հարոյանի հասցեին ասաց, թե նրանց հատուկ գումար են տալիս, որ ԼՀԿ-ին սևացնեն։ Այս խոսակցությունից ստացվում է, որ Փաշինյանն էլ առայժմ նոր «ծիլեր» տված սեփական ընդդիմադիր ուժերն է ստեղծում, որոնք և ընդդիմադիր կուսակցությունների, և նախկին իշխանություններին դատափետելու գործն են ստանձնելու։ Բանավեճին ներկա որոշ ուժեր հավանաբար կարոտախտ զգացին այս տեսարանից։
Անշուշտ, կարելի էր այլ դրվագներ էլ առանձնացնել, որոնք միանշանակ և ծիծաղ էին առաջացնում, և մտահոգում։ Սակայն հիշենք հայտնի խոսքը՝ ամեն ինչ այսքան ծիծաղելի չէր լինի, եթե այդքան ողբերգական չլիներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4361 դիտում
09:03 23-02-2018
Գրիշա Վիրաբյանի դեմ կոմպրոմատ ունեն, որը հարկավոր պահին «մեյդան» կհանվի. «Իրատես»
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»