211652_close_icon
views-count3451 դիտում article-date 18:53 06-12-2018

Հանրապետության հրապարակում կազմակերպվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանումների գույքի և տեխնիկայի բաց ցուցադրություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հերթական միջոցառումը: Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանումների գույքի և տեխնիկայի բաց ցուցադրություն, որի ժամանակ քաղաքացիները հնարավորություն ունեցան ծանոթանալու այն տեխնիկական միջոցներին, որոնք անհրաժեշտ են երկրաշարժի դեպքում արագ արձագանքման համար: Քաղաքացիները հնարավորություն ունեցան փրկարար ծառայող մասնագետների օգնությամբ մանրամասն տեղեկություններ ստանալ սարքավորումների և գույքի օգտագործման դեպքերի և կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ: ՀՀ ԱԻՆ փրկարարական գույքը և տեխնիկան բաղկացած են ժամանակակից սարքավորումներից, որոնք հնարավորություն են տալիս փլատակներից դուրս բերել տուժածներին, իրականացնել որոնողական աշխատանքներ, ցուցաբերել շտապ բուժօգնություն և այլն: Ցուցադրությունն ուներ նաև գործնական մաս, որն իրականացվեց ազգային պատկերասրահի տանիքում տեղակայված տեղամասում: Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը իրականացրեց տուժածի տարհանում ինքն իր վրա եղանակով, ինչպես նաև տուժածի տարհանում պատգարակով՝ օգտագործելով փրկարարական գույք և ալպինիստական պարաններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր