211652_close_icon
views-count3177 դիտում article-date 18:29 06-12-2018

Ժոզե Մոուրինյո. «Արսենալի» խաղացողներն անընդհատ սադրանքների էին դիմում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Արսենալի» խաղացողներին մեղադրել է սիմուլյացիների և սադրանքների մեջ՝ ԱՊԼ-ի 15-րդ տուրի [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/06/1112027/]հանդիպման[/url] (2:2) վերջում: ««Արսենալի» խաղացողները ցանկանում էին ոչ-ոքին պահել: Նրանք վայր են ընկնում, սիմուլյացիայի դիմում, սադրանքների դիմում, խաղը կանգնեցնում ու սպասում, թե երբ այն կավարտվի: Բնավորությունը «Մանչեսթեր Յունայթեդի» մոտ տեղում էր, սակայն մեզ չէր հերիքում այլ հատկանիշներ: Համաձայն չեմ նրանց հետ, որոնք մեր թիմը համեմատում են Ռոյ Քինի, Ռուդ վան Նիստելրոյի, Նեմանյա Վիդիչի ժամանակների «ՄՅՈւ»-ի հետ: Ժամանակ տվեք մեզ: Ես գոհ եմ թիմի բնավորությունից, սակայն մեր մարզավիճակը լավ չէ և մենք անկայուն ենք», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր