2392 դիտում
20:24 06-12-2018
Կասեցվել է լավաշի և հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն անհատ ձեռնարկատեր Լուսինե Սիմոնյանին պատկանող լավաշի և հրուշակեղենի արտադրամասում (Լոռու մարզ, ք Ալավերդի) անցկացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում պարզել են, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ:
Արձանագրվել են նաև այլ անհամապատասխանություններ, մասնավորապես՝ պատրաստի արտադրանքը չի ունեցել հայերեն մակնշում, իսկ չփաթեթավորված լավաշը՝ տեղեկատվական թերթիկ, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, արտադրողի կողմից չի իրականացվել պատրաստի արտադրանքի լաբորատոր հսկողություն՝ որակի և անվտանգության ցուցանիշների նկատմամբ: Այս արտադրամասի երկու աշխատակիցներ չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություններ և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Տեսչական մարմինը կասեցրել է Ա/Ձ Լուսինե Սիմոնյանի արտադրական գործունեությունը: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ, իսկ աշխատակիցները զրկվել են աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:
[b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am
[/b]
Նմանատիպ նյութեր
6121 դիտում
13:52 24-07-2018
Կասեցվել է ալրային հրուշակեղենի և հացի արտադրամասի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
295 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
415 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
805 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը