211652_close_icon
views-count1852 դիտում article-date 23:40 06-12-2018

Միկրոավտոբուսում «Այֆոն 8» էին գողացել. ոստիկանները կասկածյալին հայտնաբերեցին

Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդվել էր թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1996 թ. ծնված Գրետա Ն.-ի բաճկոնի գրպանից «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոսը գողանալու մասին: Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, պարզել են, որ նշված գողությունը կատարել է 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ն, ում նույն օրը, ժամը 10.10-ին, Թումանյան փողոցի թիվ 24 հասցեի մոտից բերման են ենթարկել բաժին: Խաչիկ Ս.-ն տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր