211652_close_icon
views-count5515 դիտում article-date 14:29 06-12-2018

Դանակահարություն մայրաքաղաքի ակումբներից մեկում

Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկային հատվածի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Տերյան փողոցում գտնվող ակումբներից մեկում, անծանոթ մարդկանց կողմից դանակով հարվածելու հետևանքով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ին, նշված ակումբում, վիճաբանության ժամանակ, տուժող տղամարդը և ակումբի աշխատակիցները վիճաբանել են 4 երիտասարդի հետ, որոնցից մեկը դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել հիշյալ տղամարդուն: Ոստիկանները պարզել են մասնակիցների ինքնությունը: Նույն օրը, ժամը 21.30-ին վեճի մասնակիցներից մեկը ներկայացել է բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս երեքին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր