211652_close_icon
views-count28603 դիտում article-date 22:59 05-12-2018

Ինչո՞ւ էր սպարապետը ցանկանում գնդակահարել Սերժ Սարգսյանին. ուշագրավ բացահայտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Armlur.am

[url=https://armlur.am/861874/?fbclid=IwAR0EYmrvuxlOUC01mANeamF9C32Z4SrBol7p2ZKTWazdvf4suRNaMgJNjgQ]Armlur.am[/url]-ը գրում է. Երեկ հրավիրած ասուլիսում ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանը, խոսելով «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի մասին, հայտարարություն արեց, ինչը բուռն քննադատությունների և քննարկումների տեղիք տվեց: Կարծիքներ հնչեցին նաև, թե Դավիթ Շահնազարյանը պետական-ռազմական գաղտնիք է հրապարակել: Բանն այն է, որ ՀՀԿ-ական թեկնածուն նման խոսք հնչեցրեց. «Հարց տվեք Սասուն Միքայելյանին՝ թե 1994-ի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջեցին հակառակորդին, ով էր այդ հրամանատարներից մեկը, և ում էր ուզում Վազգեն Սարգսյանը պատերազմի ժամանակով նախատեսված ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդակահարել, ու ովքե՞ր նրան համոզեցին, որ դա չանի: Թող այդ մանրամասները ինքը մի հատ պատմի, կարող է ասում է՝ ես տեղեկություններ չունեմ: Այստեղ երկրորդ հարցն էլ կա՝ ի՞նչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը»: Մանրամասներն՝ [url=https://armlur.am/861874/?fbclid=IwAR0EYmrvuxlOUC01mANeamF9C32Z4SrBol7p2ZKTWazdvf4suRNaMgJNjgQ]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր