211652_close_icon
views-count54167 դիտում article-date 21:26 05-12-2018

Հերթական բնակարանային գողությունը Երևանում. 2 ժամվա ընթացքում կոտրել են բնակարանի դուռն ռւ տունը տակնուվրա արել՝ թալանելով ոսկյա զարդեր և գումար. բնակիչներն ասում էին. «Սա էլ համաներման խերը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հերթական բնակարանային գողությունն է տեղի ունեցել Երևանում: Դավիթաշեն 3-րդ թաղամասի 13 շենքի 69 բնակարանի բնակիչը, գալով տուն, նկատել է, որ տան մուտքի դռան փականը կոտրված է և մտնելով ներս՝ հայտնաբերել է տունն ամբողջովին տակնուվրա արած: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանի և պետի տեղակալ Հրանտ Հարությունյանի գլխավորությամբ: Գողը կամ գողերը տակնուվրա են արել ննջասենյակը, հյուրասենյակը և զգեստապահարանի միջից հափշտակել են ոսկյա զարդեր և գումար: Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն փորձաքրեագետները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակարանատերերն ասում էին. Ժամը 17:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում բացակայել ենք տանից: Երեխաներին տարել էինք երաժշտական դպրոց ու վերադառնալով՝ ականատես ենք եղել այս տեսարանին: Առաջին քայլը, որ արել ենք՝ ահազագել ենք ոստիկանություն ու հոսով ենք, որ գողը կամ գողերը, ինչպես նաև գողոնը կհայտնաբերվեն»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հավանաբար, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաղքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ կհարուցվի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր