1887 դիտում
20:03 05-12-2018
Վալերիյ Օսիպյանը հանդիպել է կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին Երևանում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպեց դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին Երևանում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին:
Ոստիկանության պետը նշեց, որ ոստիկանությունը սկսել է ուժեղացված ծառայություն և ողջ ծավալով պատրաստ է ընտրություններին: Սակայն դրա հետ մեկտեղ Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ միասնական աշխատանքի շնորհիվ էլ ավելի հեշտ կհասնենք ցանկալի արդյունքի, և կոչ արեց ներկաներին համագործակցել ոստիկանության հետ, ցանկացած իրավախախտման ականատես լինելիս՝ դիմել ոստիկանություն:
Խոսվեց ոստիկանության պատրաստած թռուցիկների մասին, որոնք կանխարգելիչ նշանակություն ունեն՝ հիշեցնում են ընտրությունների հետ կապված օրենքով արգելված գործողությունները։
Թեկնածուներն ու շտաբների ղեկավարները հարցեր ուղղեցին Վալերիյ Օսիպյանին, որոնք հիմնականում վերաբերում էին նախընտրական շրջանի գործընթացներին ու նաև բուն ընտրության օրը ոստիկանության ծառայությանը:
Նույն օրը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա բաժինների անձնակազմի հետ:
Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց ոստիկանության առջև դրված պահանջները. կանխել ու բացահայտել ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու և վերցնելու դեպքերը, բացառել ընտրատեղամասերին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաների կուտակումները, կրկնաքվեարկությունը, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մուտքը և այլն։
Ոստիկանության պետը տեղեկացրեց, որ թերացումների դեպքում կպատժվեն ոչ միայն թերացող ծառայողները, այլև նրանց անմիջական ղեկավարները։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայության ու մայրաքաղաքում օպերատիվ իրավիճակի հետ կապված հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7712 դիտում
22:55 15-11-2018
«Իմ քայլը» դաշինքը ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների
5514 դիտում
19:30 21-11-2018
ԲՀԿ-ն ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների
2055 դիտում
16:59 07-11-2018
Կոտայքի մարզպետը և Սասուն Միքայելյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով
Այս բաժնից
697 դիտում
22:45 18-12-2024
Լյուքսեմբուրգում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես
709 դիտում
22:27 18-12-2024
Ավստրիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին, քննարկել տարածաշրջանը
856 դիտում
21:41 18-12-2024
Բերիո հայոց թեմի առաջնորդը քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը