211652_close_icon
views-count23456 դիտում article-date 19:55 05-12-2018

Արտակարգ դեպք Արարատի մարզում 32-ամյա քաղաքացին Թուրքիա անցնելու նպատակով փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մազում: Ժամը 01:50-ի սահմաններում Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 32-ամյա Ռազմիկ Ֆ.-ն առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության Թուրքիա անցնելու նպատակով փորձել է ապօրինի Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ջոկատի Արարատի ուղեկալի հատվածով հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սահմանային նշանի մոտ սողանցքով նա հաղթահարել է սահմանային ինժեներա-տեխնիկական կառույցները, սակայն վերջնական նպատակի չի հասել, քանի որ բռնվել է սահմանապահների կողմից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34 -329 հոդածի 1-ին մասի (պետական սահմանն ապօրինի հատելը առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը) հատկանիշներով: Նշված արարքի համար պատիժ է սահմանվում տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկման՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր