211652_close_icon
views-count49040 դիտում article-date 13:59 05-12-2018

Արտակարգ դեպք Երևանում. ինչպես 3 րոպեում գողացան «գոլդ» համարանիշներով Porschе Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։15-ի սահմաններում 2 հոգի Արշակունյաց 39/9 հասցեի բակում մոտ 3 րոպեի ընթացքում հափշտակել են կայանված վիճակում գտնվող Porsche Cayenne մակնիշի 80 PՏ 080 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան հաշվառված է Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Մակիչ Օրդիյանի անվամբ, իսկ ավտոմեքենայի սեփականատերը վարձակալական հիմունքներով է բնակվում նշված շենքում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կատարվածի մասին Ոստիկանության Շենգավիթի բաժնում դեռևս տեղեկություններ չունեն, իսկ գողությունը տեսանկարահանվել է բակում տեղադրված տեսախցիկով։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես են գողանում լուսարձակները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր