5728 դիտում
23:08 04-12-2018
ՀՀ նախագահը տիկնոջ հետ Գյումրիում ներկա է եղել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում դեկտեմբերի 4-ին ապրիլյան պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էր: Անահիտ Աղասարյանի հեղինակած երկու գործողությամբ դրաման նվիրված է Ապրիլյան քառօրյայի հերոսներին, գրում է [url=https://armenpress.am/arm/news/956897.html]ԱՐՄԵՆՊՐԵՍ[/url]-ը: Դեկտեմբերի 4-ին Գյումրի ներկայացումը դիտելու էին եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ միասին:
Ընդմիջման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին նախագահը նշեց՝ ներկայացումը իրականում Գյումրու պատմությունն է. «Ծիծաղի ու լացի խառնուրդ: Չգիտես՝ երբ ծիծաղես, երբ լաց լինես, և այդ հումորը՝ ցավի միջից եկած հումորը 30 տարի առաջ ես ինքս էլ եմ տեսել, երբ ուսանողների հետ երկրաշարժից հետո եկա այստեղ և այդ հսկայական ողբերգության օրերին մարդկանց հանդիպեցի, որ այդ ողբերգության մեջ կարող էին դառը ծիծաղել: Ներկայացումը հոյակապ է: Կարծում եմ՝ Հայաստանում ամեն տեղ պետք է ցուցադրվի, քանի որ սա միայն Գյումրվա պատմություն չէ, դա մեր ժողովրդի պատմություն է: Սա իրական պատմություն է որտեղ կա ծիծաղը, հումորը, խորը ցավն ու ողբերգությունը»:
«Հարսանիք թիկունքում» ներկայացման հիմքում մի ընտանիքի պատմություն է, որը խորհրդանշում է ամբողջ հայ ժողովուրդը: Զավակի հարսանիքի օրը հնչում է Ապրիլյան քառօրյա պատերազմի գույժն ու տակնուվրա անում հույզերը՝ փոխելով ներկան ու ապագան:
Ներկայացման ռեժիսորն է Լյուդվիգ Հարությունյանը, նկարչական ձևավորումն իրականացրել է Գարեգին Եվանգուլյանը, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանը, իսկ երաժշտական ձեւավորումը՝ երգիչ, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը (Հայկո):
Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ նախագահը նաև իր և տիկնոջ անունից ցավակցություն փոխանցեց դեկտեմբերի 4-ին Բարձրաշենի տարածքում կործանված Սու-25 մարտական ինքնաթի զոհված օդաչուների հարազատներին: «Ոչինչ չեմ կարող ասել: Երկու ընտանիք կորցրեցին իրենց զավակներին: Իմ և տիկնոջս խորին ցավակցությունն եմ ուզում հայտնել և՛ գնդապետի, և՛ մայորի ընտանիքներին: Չգիտեմ նաև ինչ բառեր ասել, երբ ընտանիքներն իրենց սյունն են կորցնում: Խորին ցավակցությունս»:
Նմանատիպ նյութեր
3934 դիտում
21:30 27-01-2020
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյսանի հետ ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3985 դիտում
21:11 29-11-2019
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1952 դիտում
14:15 07-02-2021
Գյումրիում կայացել է «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
535 դիտում
14:36 26-12-2024
Փաշինյանը լուրջ դեմքով նախագահներին հրավիրում է բանավիճելու, որ համոզի՝ մածունը սև է. Հայկ Մամիջանյան
781 դիտում
14:14 26-12-2024
Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում
499 դիտում
13:52 26-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի