Վերաքննիչ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու մասին բողոքը. Ուղիղ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2018/12/04/Robert-khocharyan/2863248]Tert.am[/url]-ը գրում է. Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։
Երեկ շուրջ 7 ժամ տևած դատական նիստն ընդհատվել էր՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։
Դատական նիստին հասցրել էին քննարկել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի բողոքները, լսել էին դատախազների դիրքորոշումն ու առարկությունները: Այսօր ևս դատական նիստն ընդմիջվեց, որի ընթացքում լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն ասաց, որ միջնորդում են, որ Վերաքննիչը դիմի ՍԴ, և եթե 300 և 300.1 հոդվածները հակասահմանադրական ճանաչվեն, ապա գործը, այլ մեղադրանքի բացակայության դեպքում, կավարտվի:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/04/Robert-khocharyan/2863248]այստեղ[/url]