211652_close_icon
views-count14497 դիտում article-date 18:30 03-12-2018

«Սպորտն իմ բնավորությունն է կերտել», - պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանը այցելել է «Դյուցազնագրքի» ռեկորդակրին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ռոման Մուրադյանը՝ Արարատի մարզում «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու (թիվ 9-ը №5 ընտրատարածքում), դեկտեմբերի 2-ին այցելեց Բյուրավան գյուղում բնակվող ռեկորդակիր մարզիկ Արտյոմ Ղազարյանին։ Հանդիպիպմանը ներկա էին «Դյուցազունների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, «Դյուցազնագիրք» գրքի հեղինակ Վարդան Թովմասյանը և ասոցիացիայի անդամները։ Արտյոմ Ղազարյանը զբաղվում է ձյուդո և սամբո ըմբշամարտ մարզաձևերով։ Հասցրել է մասնակցել մի շարք մրցաշարերի, գրավել մրցանակային տեղեր և դառնալ հաղթող։ 2011թ.-ին երիտասարդ մարզիկը սահմանել է «Դյուցազնագիր» ռեկորդ («մեջքին պարկած ձեռքերը արաջ պարզած բարձրանալով արտակորում դեպի առաջ» վարժությունը կատարել է 5 հազար անգամ, 4 ժամ 5 րոպե ժամանակահատվածի ընթացքում)։ Ռեկորդը գրանցվել է «Դյուցազնագրքի» հեղինակ, «Դյուցազունների ասոցացիա»-յի նախագահ Վարդան Թովմասյանի գլխավորած հանձնաժողովի կողմից, տրվել է համապատասխան հավաստագիրը: Մասնագիտությամբ տնտեսագետ-ֆինանսիստ լինելով Ռ․Մուրադյանը նաև պրոֆեսիոնալ մարզիկ է, երկար տարիներ զբաղվել է ըմբշամարտով։ Արարատի մարզում այցելությունների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդների սպորտում ներգրավվածությանը: «Սպորտն իմ բնավորությունն է կերտել, այն Ռոման Մուրադյանին, ով հիմա կա, - ասել է թեկնածուն հանդիպման ընթացքում: Շնորհիվ իմ մարզական դաստիարակության` ես ցանկացած իրավիճակում պայքարում եմ մինչեւ հաղթանակ։ Դա է իմ բնույթը: Գյուղերում շփվելով՝ տեսնում եմ, թե ինչքան խելացի, տաղանդավոր երիտասարդներ կան: Շատ եմ ուզում, որ այնտեղից աշխարհահռչակ գիտնականներ, արվեստագետներ, մարզիկներ ունենանք՝ վստահ լինելով, որ իրենց տաղանդը զարգացնելու ու գործի դնելու հնարավորությունները կլինեն հենց իրենց հայրենիքում, - նշել է Ռ.Մուրադյանը: Ռոման Մուրադյանը ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրվել է «Իմ Քայլը» դաշինքի կողմից Արարատի մարզում՝ որպես պատգամավորի թեկնածու թիվ 9-ը №5 ընտրատարածքում։ Քվեաթերթիկում «Իմ քայլը» դաշինքի համարը 4-ն է։ 2014-2017 թթ. աշխատել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն՝ որպես Սննդի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի պետ։ 2015 թվականից ակտիվորեն աջակցել և մասնակցել է ՔՊ կուսակցության նախաձեռնած միջոցառումներին՝ լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհ։ 2018 թ. նոյեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրվել է Արարատի մարզում՝ որպես պատգամավորի թեկնածու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր