211652_close_icon
views-count50471 դիտում article-date 22:30 01-12-2018

Աննախադեպ դեպք Արագածոտնի մարզում. Թթուջուրի տարածքում գտնվող «Մուրութի վանք» կոչվող մատուռի մոտ 34-ամյա տղամարդն ու 28-ամյա կինը միմյանց վրա «կիսլատա» են լցրել. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում, այրվածքների գիտահետազոտական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մարմնի 20 տոկոս քիմիական այրվածք, 2.3 աստիճանի, դեմքի պարանոցի, որովայնի վերին ստորին վերջույթների» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Ն.Ս.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ այրվածքները ստացել է Արագածոտնի մարզի Ապարանի լճի տարածքում գտնվող եկեղեցու մոտ: Մինչ բժիշկները բուժօգնություն կցուցաբերեին Ն.Ս.-ին, իսկ ոստիկաններն էլ կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 06:30-ի սահմաններում, նույն գիտահետազոտական կենտրոն է տեղափոխվում Երևանի բնակչուհի, 28-ամյա Գ.Ա.-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջինս ստացել է «դեմքի պարանոցի և ձախ վերջույթի 2.3 աստիճանի քիմիական այրվածք»: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նշված անձինք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Ապարանի բաժին, որտեղ՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Թթուջուր վարչական տարածքում գտնվող «Մուրութի վանք» կոչվող մատուռի մոտ, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում Ն.Ս.-ն և Գ.Ա.-ն միմյանց վրա լցրել են աղաթթու (կիսլատա) և ստացել այրվածքներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր