46050 դիտում
11:51 01-12-2018
Երևան-Աշտարակ նոր կառուցվող ճանապարհին առաջին վթարն է տեղի ունեցել. 65-ամյա վարորդը Nissan-ով բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 65-ամյա Սամվել Հարությունյանը իր վարած Nissan մակնիշի 722 AD 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Աշտարակի խճուղու Հույսի ավան թաղամասի մոտ բախվել է էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Հարությունյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 59-ամյա Վարդան Մկրտչյանն ու 30-ամյա Սողոմոն Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատն ու Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորները աշխատում են ԱՍՊԾ ծառայությունում։ Ս. Հարությունյանն ու Վ. Մկրտչյանը՝ որպես ինժեներ-խորհրդատու, իսկ Ս. Մաթևոսյանը նշված ծառայության տնտեսական բաժնի մասնագետ է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա Աջափնյակ վարչական շրջանից դեպի Աշտարակ տանող նոր կառուցվող ճանապարհն է և սա առաջին վթարն է նշված ճանապարհահատվածում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+