211652_close_icon
views-count2901 դիտում article-date 15:34 29-11-2018

Կառավարությունը մաքսատուրքից ազատեց Շիրակում 6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր իրականացնող ընկերություններին

Գործադիրի որոշմամբ՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվեն նաև «Արթիկի ՓՀԿ» և «Էդգար փարթներս» ՍՊԸ-ները: «Արթիկի ՓՀԿ» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բամբակի, թելի, կտորի թափվածքների արտադրության և վերամշակման մեջ։ Ներդրումային ծրագիրը իրականացվելու է Շիրակի մարզում. կկատարվի 6 015 421 290 ՀՀ դրամի ներդրում, կստեղծվի 112 նոր աշխատատեղ՝ 180 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 1,650,000,000 դրամ, որից 1,450,000,000 դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 200,000,000 դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում։

Նմանատիպ նյութեր