211652_close_icon
views-count21058 դիտում article-date 19:46 25-11-2018

Արսեն Թորոսյան. Կոչ եմ անում բոլորին պանիկա չգցել հասարակության մեջ

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջին օրերին սոցիալական ցանցերով տարածվում է մի տեսահոլովակ, որտեղ ասվում է, որ իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես։ Տեղեկացնեմ, որ. - Հայաստանում նման դեղ գրանցված չէ և հետևաբար չի կարող ներկրվել։ - Պարզապես տարօրինակ է 5 օր խմելու և միայն 5-րդ օրը մահանալու հանգամանքը։ - Նման տեսահոլովակների տարածումը ունի ընդամենը մեկ նպատակ՝ տարածող էջի համար հանրաճանաչություն և լայքեր ապահովել։ - Կոչ եմ անում բոլորին նման անհեթեթ տեսահոլովակներ չտարածել և պանիկա չգցել հասարակության մեջ։ - Եվ վերջապես, տարածե՛ք, թող բոլորն իմանան», նշել է նախարարի պաշտոնակատարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր