211652_close_icon
views-count33778 դիտում article-date 22:55 20-11-2018

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Toyota-ն ու Opel-ը. 3 վիրավորներից երկուսին հիվանդանոց է տեղափոխել արձակուրդում գտնվող ՃՈ հետաքննիչը. Toyota-ի վարորդը ՊՆ մայոր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Արթիկ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ, 29-ամյա Յուրա Ափինյանի վարած Toyota մակնիշի 34 Ս M 114 համարանիշի և Շիրակի մարզի Սարալանջ գյուղի բնակիչ, 35-ամյա Պերճ Պապոյանի վարած Opel մակնիշի 35 VG 768 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Պ.Պապոյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 44-ամյա Ա. Պապոյանն ու Toyota-ի վարորդ Յու. Ափինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արթիկ բժշկական կենտրոն: Վիրավորներից երկուսին հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ով այդ պահին իր ընտանիքի հետ անցնելիս է եղել: Երբ նկատել է վթարը, կանգնել է, ընտանիքի անդամներին իջեցրել է ավտոմեքենայից, վիրավորներին իր ավտոմեքենայով տեղափոխել է Արթիկի բժշկական կենտրոն, որից հետո վերադարձել դեպքի վայր: Վիրավորներից մեկն էլ հիվանդանոց է տեղափոխվել Արթիկի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Բարսեղյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Յու.Ափինյանը ծառայում է ՀՀ ՊՆ համակարգում, կոչումով մայոր է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր