211652_close_icon
views-count37797 դիտում article-date 20:03 20-11-2018

Լոռեցի Սևակ Սերոբյանը աշխարհում ամենաերիտասարդ, իսկ Հայաստանում՝ միակ հանշին է. կոչումը շնորհել է անձամբ «Կյոկուշին կան» կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կանչո Հաթսուո Ռոյաման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանի հրավերով Հայաստան ժամանած  «Կյոկուշին կան» կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կանչո Հաթսուո Ռոյաման օլիմպավանում ուսումնական սեմինար-պարապմունքներ է անցկացրել սաների համար:  Սեմինարին ներկա գտնվելու համար Հայաստան են ժամանել կարատեիստներ Դանիայից, Ռուսաստանից ու աշխարհի այլ անկյուններից: «Կյոկուշին կան» կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կանչո Հաթսուո Ռոյաման «Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիայի նախագահ Սեւակ Սերոբյանին պարգեւատրել է հանշի  կոչումով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում միջազգային ֆեդերացիայի նախագահ Կանչո Հաթսուո Ռոյաման նշեց, որ հանշին դա այն կոչումն է, որը ամենավերն է մյուս կոչումներից.«Հանշին այն մարդն է, ով պետք է ինքն իրենով մոդել լինի մյուսների համար: Սեւակը դարձավ աշխարհում ամենաերիտասարդ շիհանը, իսկ Հայաստանում՝ առաջինն ու դեռեւս միակը»,-ասաց նա, հավելելով, որ աշխարհում  այդ կոչումն ունեցողները շատ քիչ են: «Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիայի նախագահ Սեւակ Սերոբյանը Shamshyan.com-ի հետ զրույցում հայտնեց, որ իր համար անսպասելի ու մեծ պատիվ էր ոչ միայն այդ կոչմանն արժանանալը, այլ նաեւ՝ անձամբ  լեգենդից ստանալը. «Պարտավորեցնող է, որ աշխարհում ամենաերիտասարդն ես այդ կոչումն ունեցողների մեջ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 190+
190+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր