211652_close_icon
views-count30669 դիտում article-date 18:53 20-11-2018

Աջափնյակում օծվեց Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշապատ-խաչքարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկրապահ կամավորականների միությունը մշտապես վառ է պահում հայրենիքի համար զոհված, անհայտ կորած մարտընկերների հիշատակը: Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող բազմաթիվ խաչքարեր, հուշակոթողներ են երկրապահները կանգնեցրել և՛ Հայաստանում, և՛ Արցախում: Աջափնյակում այսօր օծվեց Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշապատ-խաչքարը: Այստեղ փորագրված են 1990-ականներից մինչև ապրիլյան պատերազմում զոհված Աջափնյակ վարչական շրջանի բոլոր 96 զոհված ազատամարտիկների և զինվորների անունները: Երկրապահական ընտանիքի հետ միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը, ով իր երկրապահական պարտքն է համարում եղբոր՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնադրած կառույցին սատարելը: Հայրենիքի համար նահատակվածների հիշատակին կանգնեցված խաչքարն օծվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ: «Այսուհետ այս խաչքարը նաև սրբավայր է և երկրպագելի», - ասաց Սրբազանը: Սուրբ Հայրն օրհնեց նաև հանդիսությանը ներկա երկրապահ Արամ Սարգսյանին: ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանը շնորհակալություն հայտնեց երկրապահի Աջափնյակի տարածքային բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Ավետիսյանին այս կարևոր նախաձեռնության իրականացման համար: Երկրապահական ավանդույթի համաձայն միջոցառուման ավարտին Աջափնյակի երկրապահ ազատամարտիկներն արժանացան ինչպես երկրապահական , այնպես էլ գերատեսչական պարգևների: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 324+
324+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր